Թուրքիան հարվածային անօդաչու թռչող սարքեր է տեղակայել Հյուսիսային Կիպրոսում և չի բացառում զենքի նոր մատակարարումները կղզի՝ հայտարարել է նախագահ Թայիփ Էրդողանը։
«Սա մեր իրավունքն է։ Մենք պետք է ամբողջությամբ ապահովենք Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության անվտանգությունը բոլոր կողմերից»,- Էրդողանի խոսքն է մեջբերում Anadolu լրատվական գործակալությունը։
Նրա խոսքով՝ սա Թուրքիայի առաջին արձագանքն է հունական Կիպրոս զենքի մատակարարման էմբարգոն չեղարկելու ԱՄՆ որոշմանը։ Բացի այդ, Էրդողանը հնարավոր է համարել Հյուսիսային Կիպրոսում նոր ռազմաբազայի ստեղծումը։