ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին։
Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են Հայաստանում տիրող իրավիճակի և զարգացումների մասին: Բացի այդ, քննարկվել է առաջիկայում կայանալիք համաշխարհային հայկական գագաթնաժողովը, որը մեծ նշանակություն ունի Հայաստանի և սփյուռքի համար:
Անն Լույոն կարևորել է իր և «իԳործ» ծրագրի ֆրանսախոս մասնակիցների հանդիպումը և նրանց հետ համագործակցության հույս հայտնել: