ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը խորհրդարանում իր ելույթում խոսեց ընտրական բարեփոխումների մասին:
«Ընտրական օրենսգրքի 2020-2021 թթ. փոփոխությունները միայն փոփոխություններ չէին օրենքում լրացումներ կամ փոփոխություններ կատարելու իմաստով, այլ իսկապես բարեփոխումներ էին:
Եթե քվեարկության արդյունքում անվավեր քվեաթերթիկների թիվն էականորեն պակասում է, նշանակում է` մենք ճիշտ քվեակարգի ենք անցել:
Եթե ԱԺ ընտրություններում մենք գնացել ենք փակ ցուցակներով համամասնական ընտրակարգի, նշանակում է` դա արդեն դրական փոփոխություն է, և կարելի է դա բարեփոխում անվանել»,- ասաց Տիգրանյանը:
Տիգրանյանը շեշտեց, որ իր քաղաքական թիմը ստացել է քվե՝ շարունակելու բարեփոխումների ճանապարհը, որ համաձայնեցվել է քաղաքացիների հետ: