Շիրակի մարզպետարանից հայտնում են՝ արտակարգ իրավիճակներում մարզի բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2022 թվականի հիմնական միջոցառումների շրջանակում, մարզպետ Նազելի Բաղդասարյանի որոշմամբ, Գյումրիում այսօր անցկացվել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Երկրաշարժի հետևանքով փլուզված շենքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը հրդեհի առկայությամբ» թեմայով:
Ուսումնավարժությունն անցկացվել է Շիրակի մարզպետարանի, մարզային փրկարարական վարչության և Գյումրու թիվ 2 հրշեջ փրկարարական ջոկատի համատեղ ջանքերով։