ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր կայացած արտահերթ նիստում միաձայն հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանին:
Արուսյակ Ջուլհակյանը շնորհակալություն է հայտնել խմբակցությանը՝ վստահելու եւ իր թեկնածությունն առաջադրելու համար:
Նա երաշխավորել է, որ ստանձնած հանձնառությունը պատվով կկատարի:
Այս պաշտոնը զբաղեցնում էր նույն խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, սակայն վերջինս օրեր առաջ՝ հոկտեմբերի 3-ին, հրաժարականի դիմում էր ներկայացրել՝ իշխող ուժի կողմից ԿԸՀ նախագահի պաշտոնում որպես թեկնածու առաջադրվելու կապակցությամբ: