Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանն իր թվիթերյան էջում անդրադարձել է Պրահայում կայացած հանդիպումներին:
«Երեկ Պրահայում տեղի ունեցան չափազանց կարևոր հանդիպումներ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ։ Այժմ ժամանակն է, որ բոլորը միասին ավելի շատ պատասխանատվություն ստանձնեն Կովկասում կայուն խաղաղության համար»,- գրել է Փայլանը։