Աննա Գրիգորյանը, Ժիրայր Կարապետյանը, Նունե Հովհաննիսյանը, Արուսյակ Տերչանյանը, Սիլվա Մարկոսյանը, Արմեն Սմբատյանն ընտրվել են ԿԸՀ անդամներ:
ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 65-ը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ 65, դեմ 0:
Հիշեցնենք, որ նրանց թեկնածություններն առաջադրել էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
Նշենք՝ ԱԺ արտահերթ նիստում ԿԸՀ նախագահ է ընտրվել Վահագն Հովակիմյանը: