Ադրբեջանցի ահաբեկիչ և մարդասպան Շահբազ Գուլիևը, որը 2014 թվականին Արցախի Քարվաճառի շրջանում սպանել էր 17-ամյա Սմբատ Ցականյանին, Ալիևի վարչակազմի շենքի դիմաց փորձել է ինքնահրկիզվել, այդ մասին հայտնում է Infoteka-24-ը։ Ահաբեկիչը կարծում է, որ իշխանությունները խաբել են իրեն, և պահանջել է ընդունել իր հաշմանդամությունը և թոշակ նշանակել։ Ոստիկանները կանխել են ահաբեկչի ինքնահրկիզման գործողությունը և նրան տարել են անհայտ ուղղությամբ։
Այն բանից հետո, երբ Արցախը Գուլիևին արտահանձնեց Ադրբեջանին, ահաբեկիչը խոստովանեց, որ Քարվաճառ են գնացել Ադրբեջանի նախկին փոխվարչապետ Ալի Հասանովի հրահանգով, և այդ մասին նախապես տեղեկացվել է երկրի պաշտպանության նախարարությանը։