ԱՄՆ-ն չի նախատեսում միջուկային զենք տեղակայել Լեհաստանում: Այս մասին հայտարարել է պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը, փոխանցում է РИА Новости-ն։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը չի նախատեսում նման զինատեսակներ տեղակայել այն երկրներում, որոնք ՆԱՏՕ-ին են միացել 1997 թվականից հետո, այդ թվում՝ Լեհաստանում, որը Հյուսիսատլանտյան դաշինքին է միացել 1999 թվականին։
Հոկտեմբերի 4-ին Լեհաստանի իշխող «Օրենք և արդարություն» կուսակցության ղեկավար Յարոսլավ Կաչինսկին առաջարկել էր երկրում ՆԱՏՕ-ի միջուկային զենք տեղակայել։
Հոկտեմբերի 5-ին էլ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարեց ՆԱՏՕ-ի շրջանակներում միջուկային զենքի համատեղ օգտագործման ծրագրին միանալու ցանկության մասին, ինչպես նաև նշեց, որ այս թեմայով բանակցություններ են ընթանում։