ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովն արտահերթ նիստ է հրավիրել: Օրակարգում ԿԸՀ նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրելու հարցն է:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այդ պաշտոնին առաջադրել է Վահագն Հովակիմյանի թեկնածությունը:
2016 թվականից նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է: 2018 թ. սեպտեմբերի 23-ին ընտրվել է Երևանի ավագանու անդամ, 2018 թ. հոկտեմբերի 17-ին հրաժարվել է մանդատից:
2018 թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 2 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
2021 թվականից մինչև վերջերս նա ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալն էր:
Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Վահագն Հովակիմյանի թեկնածությանը:
Տեղեկացնենք, որ այսօր տեղի է ունենալու նաև ԱԺ արտահերթ նիստ:
Պատգամավորները ԿԸՀ նախագահ են ընտրելու: