Լիտվայի ԱԳ նախարարությունն արձագանքել է Հայաստան-Ադրբեջան սահմանին դիտորդական առաքելություն տեղակայելու նախաձեռնությանը:
«Հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելություն նախաձեռնելու գաղափարը կյանքի է կոչվում: Այն առաջին անգամ հնչեցրել է ԵՄ պատվիրակած՝ Ավստրիայի, Լիտվայի և Ռումինիայի ԱԳ նախարարների եռյակը՝ Հարավային Կովկաս կատարած այցի ժամանակ՝ անցած հունիսին։ Երկարատև լինելու պարագայում նախաձեռնությունը նշանակալի քայլ կդառնա տարածաշրջանում կայուն խաղաղության ճանապարհին»,- նշված է գերատեսչության թվիթերյան էջում: