Պրահայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ հաստատել է հայկական կողմի առաջարկը՝ ապաշրջափակել տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունները։ Այս մասին վարչապետը հայտնել է թվիթերյան գրառմամբ:
«Պրահայում ես ևս մեկ անգամ հաստատեցի մեր առաջարկը՝ ապաշրջափակել տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունները։ Ադրբեջանը կրկին դրական չի արձագանքել. կրկնում եմ՝ Հայաստանը պատրաստ է ապաշրջափակել տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունները՝ մեր ինքնիշխանության և օրենսդրության լիարժեք հարգանքի հիման վրա»,- գրել է վարչապետը: