ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտնել է կազմակերպության դիրքորոշումը Ռուսաստանին կանխարգելիչ հարվածներ հասցնելու Վոլոդիմիր Զելենսկու կոչին, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Դյուժարիկը հայտարարել է, որ նույնիսկ միջուկային հակամարտության քննարկումն անընդունելի է։
Հոկտեմբերի 6-ին Զելենսկին կոչ էր արել ՆԱՏՕ-ին կանխարգելիչ հարվածներ հասցնել Ռուսաստանին և չսպասել, որ Մոսկվան միջուկային զենք կիրառի:
Նրա ելույթին արդեն արձագանքել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Իր Telegram-ի ալիքում նա ընդգծել է, որ Արևմուտքը միջուկային պատերազմ է հրահրում Ուկրաինայի առաջնորդի ձեռքով։