Թուրքիայի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դոնմեզը հայտարարել է Տրանսանատոլիական խողովակաշարով (TANAP) գազի մատակարարումների կրկնակի ավելացման շուրջ համաձայնության հասնելու մասին:
Ստամբուլում Ադրբեջանաթուրքական էներգետիկ երկրորդ համաժողովի արդյունքներով լրագրողների հետ զրույցում Դոնմեզը հայտնել է, որ TANAP-ով գազի մատակարարումները ներկայիս 16 մլրդ խմ-ից կհասցվեն տարեկան 32 մլրդ խմ-ի:
Ընդ որում՝ Թուրքիան կարող է օգտվել գազի լրացուցիչ ծավալների մի մասից՝ նշել է թուրք նախարարը: