ՀՀ վարչապետն այսօր խորհրդարանում Հայաստանի շուրջ իրավիճակը որակել է կայուն լարված, բայց, միաժամանակ, նշել է, որ կան դիվանագիտական առաջխաղացման նախադրյալներ:
Այս ֆոնին վարչապետ Փաշինյանը տեսնում է խաղաղության օրակարգի կենսունակության հնարավորություններ, որի իրագործման պատասխանտվությունը, ինչպես ինքն է վերահաստատել, շարունակելու է ստանձնել՝ ակնկալելով թիմակիցների և ժողովրդի աջակցությունը:
Վարչապետը հաստատել է նաև, որ Պրահայում հանդիպելու է Էրդողանի հետ:
Մանրամասները` ռեպորտաժում: