Ռուսաստանում հայտարարված մասնակի մոբիլիզացիայի շրջանակում արդեն ավելի քան 200 հազար մարդ է զորակոչվել: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
Նրա խոսքով՝ մոբիլիզացված քաղաքացիների վերապատրաստումն իրականացվում է 80 հրաձգարանում և ուսումնական 6 կենտրոնում։
Ավելի վաղ Շոյգուն տեղեկացրել էր, որ ընդհանուր առմամբ զորակոչվելու է 300 հազար պահեստազորային։