Նորվեգիան խորապես մտահոգված է ադրբեջանցի զինվորների կողմից հայ ռազմագերիների մահապատժի մասին հաղորդագրություններով և տեսագրություններով։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Նորվեգիայի դեսպան Հելեն Սանդ Անդրեսենը:
«Պետք է անցկացվի ամբողջական և անկողմնակալ հետաքննություն, մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Ոգևորված ենք իրավիճակի կայունացմանն ուղղված բարձր մակարդակի դիվանագիտական ջանքերով»,- գրել է դիվանագետը: