ՀՀ կառավարության որոշմամբ՝ 2004 թվականից հոկտեմբերի 7-ը Հայաստանի Հանրապետությունում նշվում է որպես Գրադարանավարի օր:
Այս տարի Գրադարանավարի օրվան նվիրված միջոցառումներն իրականացվում են «Ժամանակի շունչը դարձի՛ր» կարգախոսով՝ նվիրված հայ մեծանուն բանաստեղծ Եղեշե Չարենցի ծննդյան 125-ամյակին:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ինչպես նաև համայնքային ենթակայության գրադարաններում կանցկացվեն 100-ից ավելի բազմաբնույթ միջոցառումներ:
Ծրագրի նպատակն է ընդգծել գրքի, գիտելիքի, գրադարանների դերը, նպաստել ընթերցանության խթանմանը և գրադարանում հանրության համար առավել հրապուրիչ միջավայրի ձևավորմանը: