ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Կարեն Անդրեասյանին արդարադատության նախարարի պաշտոնից ազատելու մասին:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Կարեն Անդրեասյանին ազատել արդարադատության նախարարի պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրում:
Հիշեցնենք՝ Անդրեասյանը 2021 թվականի օգոստոսի 3-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել էր ՀՀ արդարադատության նախարար։