Կառավարությունը որոշում է ընդունել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 39.240,600 ՀՀ դրամ հատկացնելու վերաբերյալ:
Որոշումը բխում է ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականից՝ խրախուսելու միջազգային մրցասպարեզում մարզական բարձր արդյունքներ գրանցած մարզիկներին։ Գումարն ուղղվելու է Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի լրացուցիչ (բացի տարեվերջյան պարգևատրումից) պարգևատրմանը, որը երկրորդ տեղն է գրավել Հնդկաստանի Չեննաի քաղաքում անցկացված շախմատի 44-րդ համաշխարհային օլիմպիադայում.հավաքականի 5 մարզիկները կպարգևատրվեն յուրաքանչյուրը 5.000.000 ՀՀ դրամով, գլխավոր մարզիչը և թիմի ղեկավարը՝ յուրաքանչյուրը 3.000.000 ՀՀ դրամով:
Գործադիրը որոշումներով հաստատվել են մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին կացարանի տրամադրման, բնաիրային, հոգեբանական, խորհրդատվական, իրավաբանական օգնության և խնամքի տրամադրման, այդ թվում՝ համապատասխան հաստատությունում, որակի նվազագույն չափորոշիչները, ինչպես նաև մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից անձին որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ նույնացնելու ցուցիչները: