Ես լոյալ չեմ որևէ թիմի հանդեպ, ես կարողանում եմ տարբերել կուսակցական լինելը չլինելուց, և կապ չունի, որ մի քանի օր առաջ եմ դադարել լինել ՔՊ կուսակցության անդամ, ես ինձ այլևս կուսակցական չեմ զգում և որևէ պարտավորություն չունեմ նույնիսկ այն կուսակցության հանդեպ, որի անդամ եղել եմ: Դա ոչ թե սկզբունքների և արժեքների փոփոխություն է, այլ մոտեցումների, էթիկայի, պահվածքի, բարեվարքության դրսևորում: Խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե Հրայր Թովմասյանին ՍԴ գործուղելու որոշումից ինչով է տարբերվում իր՝ ԲԴԽ անդամի թափուր տեղի համար առաջադրվելու որոշումը, ասաց արդարադատության նախկին նախարար, ԲԴԽ անդամի թեկնածու Կարեն Անդրեասյանը:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջացած երկու թափուր տեղերի համար թեկնածուներ է առաջադրել Կարեն Անդրեասյանին և Երանուհի Թումանյանցին: