Ազգային ժողովը քննարկում է ԲԴԽ անդամների ընտրության հարցը:
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ներկայացրեց Կարեն Անդրեասյանի կենսագրությունը:
2011 թվականին նա ընտրվել է ՀՀ ՄԻՊ, պաշտոնավարել մինչև 2016 թվականը:
2016-21 թթ. կատարել է փորձագիտական և խորհրդատվական աշխատանքներ, զբաղվել նաև ձեռնարկատիրական գործունեությամբ:
2021 թվականի օգոստոսի 3-ին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար: Պաշտոնավարումը դադարեցրել է վերջերս:
Անդրեասյանը շուրջ 20 հրապարակված գիտական հոդվածների, ուսումնական ձեռնարկների ու այլ աշխատությունների հեղինակ է:
Իր խոսքում Անդրեասյանը նշեց, որ եթե լինի վստահության քվե, ինքը կլինի ԲԴԽ այն անդամներից մեկը, որը կգործի արդար:
«Դա արդեն բավական է ավելի շատ բան անելու դատական համակարգի համար, քան այն բոլոր պաշտոններում, որ ինձ շանս է տրվել ունենալ: Արդար դատարանը միշտ եղել է իմ երազանքը, և սա հնարավորություն է ի վերջո իմ երազանքին մոտենալու»,- ասաց նա: