Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլոբալ համաժողովի ժամանակ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի հայաստանյան փորձը:
Անդրադարձել է պատվաստումային գործընթացին` պատվաստանյութերի ձեռքբերմանը և հասանելիությանը, ապատեղեկատվության դեմ տարվող պայքարի մեխանիզմներին, ինչպես նաև արձանագրել է համաճարակային ներկայիս կայուն իրավիճակը: