Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ՝ հայտնել են Ճապոնիայի առափնյա պահպանության ծառայությունից։
Լրատվամիջոցների տվյալով՝ հրթիռները Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս են ընկել։ Վարչապետ Ֆումիո Կիսիդան մտահոգություն է հայտնել՝ նշելով, որ Հյուսիսային Կորեայի գործողություններն անընդունելի են և սպառնում են տարածաշրջանի անվտանգությանը։
Հյուսիսային Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունից էլ նշել են, որ հրթիռների արձակումը հակահարված է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժություններին: