Ռուսաստանը որևէ աշխարհաքաղաքական կամ այլ խաղեր չի կազմակերպում հումանիտար խնդիրների շուրջ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմագերիների փոխանակման հարցին:
«ՌԴ միջնորդությամբ 2020 թ. ռազմական գործողությունների ավատից հետո վերադարձվել է ընդհանուր առմամբ 147 ձերբակալված անձ՝ 128-ը՝ հայկական կողմին, 19-ը՝ ադրբեջանական։ Մոսկվան Բաքվին և Երևանին հետևողականորեն կոչ է անում վերջնականապես փակել այդ թեման, վերադարձնել պահող անձանց «բոլորը-բոլորի դիմաց» սկզբունքով»,- ընդգծել է դիվանագետը: