ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին Արևմուտքի ներգրավվածությանը, շեշտել է՝ Մոսկվան պատրաստ է աջակցել այն ջանքերին, որոնք տանում են դրական արդյունքների, այսինքն՝ իրավիճակի կայունացման։
«Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարություններում առկա են բոլոր հարցերի բոլոր պատասխանները, որոնք պետք է իրականացնել: Ինչ վերաբերում է խաղաղության համաձայնագրի արևմտյան մոտեցումներին, ապա ՌԴ-ի տեսանկյունից՝ դրանք լիովին բալանսավորված չեն»,- ասել է Զախարովան։