Կարեն Անդրեասյանն ընտրվեց ԲԴԽ անդամ:
ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել են 67-ը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ` կողմ 67, դեմ 0:
Հիշեցնենք, որ նրա թեկնածությունն առաջադրել էր ՔՊ-ն:
2011 թվականին Անդրեասյանն ընտրվել էր ՀՀ ՄԻՊ, պաշտոնավարել մինչև 2016 թվականը:
2016-21 թթ. կատարել է փորձագիտական և խորհրդատվական աշխատանքներ, զբաղվել նաև ձեռնարկատիրական գործունեությամբ:
2021 թվականի օգոստոսի 3-ին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար: Պաշտոնավարումը դադարեցրել է վերջերս: