«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել էր Երանուհի Թումանյանցի թեկնածությունը: Քվեարկությունն ընթացավ փակ, գաղտնի ռեժիմով:
ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել են 67-ը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ` կողմ 67, դեմ 0:
2015 թվականի սեպտեմբերից մինչև 2016 թվականի հոկտեմբերը Թումանյանցը զբաղեցրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի (Կարեն Անդրեասյանի) տեղակալի պաշտոնը։
2021 թվականի սեպտեմբերի 30-ին նշանակվել էր ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ:
ԱԺ կենտրոնական ամբիոնի մոտ Թումանյանցը երդվեց և ստորագրեց երդման տեքստը.
«Ստանձնելով ԲԴԽ անդամի բարձր պաշտոնը` ՀՀ ժողովրդի առջև երդվում եմ իմ պարտականությունները կատարել ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան` ապահովելով օրենքի գերակայությունը, երաշխավորելով դատարանների և դատավորների անկախությունը»: