Լիլիթ Մոսինյան (բազմազավակ մայր) - Սարիբեկ, Ալեն, Վաչե, Լեո, Մենուա, Նոյ, Դավիթ:
Լիլիթ Մոսինյանի յոթ որդիներն են, ամենակրտսերը՝ Նոյը, լույս աշխարհ է եկել սեպտեմբերի 29-ին՝ 4 կգ 400 գ քաշով և 52 սմ հասակով:
Լիլիթ Մոսինյան - Դե իհարկե հպարտ եմ, անկախ նրանից՝ տղաներ են, թե աղջիկներ էլ լինեին, նորից նույն զգացողությունները կլինեին, բայց որպես յոթ զինվորի մայր՝ խաղաղություն լինի մեր երկրին, մնացածը ամեն ինչ լավ կլինի։
Որդիներից երկուսը Դյուցազնագրքի բազմակի ռեկորդակիր են: Մայրն ասում է՝ փոքրերը ձգտում են նմանվել մարզիկ եղբայրներին: Ուզում են՝ փոքրիկ Նոյն էլ իրենց պես սպորտը շատ սիրի:
Լիլիթ Մոսինյան - Շատ ուրախացել են։ Անգամ հարևանի երեխաները տներում համոզում էին, որ իրենք էլ պուճուր ունենան։
Փոքրիկի անվան ընտրության շուրջ ընտանիքում երկար են քննարկել, Նոյը բոլորի սրտով է: Ընտանիքի հայրը հպարտ է, որ հայրենիքի ապագա յոթ պաշտպան է մեծացնում:
Արեն Մոսինյան (բազմազավակ հայր) - Վախենալ պետք չի շատ երեխա ունենալուց։ Ամենակարևորը, որ լինեն դաստիարակված, հայրենասեր, մենք սերմանըմ ենք ինչքան հնարավոր ա, ինչքան ստացվըմ ա, ու իմ պատկերացումով առայժմ ամեն ինչ հարթ ա ընթանըմ։ Եթե լավ մարդ ըլնեն, ուրեմն հաստատ պիտանի են մեր ազգին։
Հայրն ասում է՝ յոթ եղբորը քույր է պետք, հաջորդ՝ ութերորդ երեխան սպասված աղջիկ է լինելու։
Հեղինակ՝ Սերինե Սերոբյան