Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Դոնեցկը և Լուգանսկը, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի շրջանները Ռուսաստանի կազմում ընդգրկելու մասին դաշնային սահմանադրական օրենքները։
Այսպիսով, Ռուսաստանի շրջանների թիվը 85-ից կհասնի 89-ի, իսկ երկրի տարածքը կավելանա մոտ 113.000 քառակուսի կիլոմետրով։ Չորս նոր սուբյեկտների բնակիչները Ռուսաստանի քաղաքացիություն կստանան երդմնակալությունից հետո: Դրանից ազատվում են անչափահասներն ու անգործունակները։
Այժմ Դոնեցկն ու Լուգանսկը և Խերսոնի ու Զապորոժիեի շրջանները սպասում են անցումային շրջանի, որը կտևի մինչև 2026 թվականը։ Այդ ընթացքում այնտեղ պետք է ստեղծվեն դատախազություններ, դատարաններ, նոտարական գրասենյակներ ու փաստաբանների պալատներ։ Չորս նոր շրջաններն աստիճանաբար ինտեգրվում են գործող ռուսական ուժային կառույցներին։
Մինչև նոր տարածքներում ռուսական կանոնակարգերի ուժի մեջ մտնելը և մինչև անցումային շրջանի ավարտը, տեղական իշխանությունները կարող են հիմնվել այն օրենքների վրա, որոնք գործում էին տարածաշրջաններում մինչև Ռուսաստանին միանալը։
Խերսոնի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմուսովն էլ հայտնել է, որ Խերսոնի մարզի և Ղրիմի միջև պետական սահմանը ձեռք է բերել վարչական սահմանի կարգավիճակ։