Հանրային քննարկման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:
2023 թվականի բյուջետավորման քաղաքականությունն իրականացվել է՝ առաջնորդվելով ՀՀ Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի առաջնահերթություններով:
Նախատեսվում է իրականացնել սոցիալական, կրթական, ենթակառուցվածքային բնույթի մի շարք առաջնահերթ միջոցառումներ, որոնցից առավել հատկանշական են՝
նվազագույն աշխատավարձի բարձրացումը՝ սահմանելով այն 75.000 ՀՀ դրամ,
կենսաթոշակներին ուղղվող ծախսերի ավելացումը 25,2 մլրդ դրամով,
առողջապահությանն ու կրթությանն ուղղվող ծախսերի առաջանցիկ աճի ապահովումը ՀՆԱ-ի նկատմամբ՝ համապատասխանաբար 1,60% և 2,24%,
ժողովրդագրական վիճակի բարելավման գծով լրացուցիչ ծախսերի նախատեսումը 16,9 մլրդ ՀՀ դրամով,
գիտության գծով նշանակալի ծախսերի ավելացումը 6,6 մլրդ ՀՀ դրամով: