Նախագահ Վահագն Խաչատուրյանը Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման նախագծային աշխատանքներին, երիտասարդ և պրոֆեսիոնալ մասնագետների պատրաստման անհրաժեշտությանը:
Գրոսին ընդգծել է, որ Հայաստանը մշտապես կարող է ակնկալել իրենց աջակցությունը: Պայմանավորվել են շարունակել մասնավորապես խորհրդատվության և համապարփակ աջակցության ուղղությամբ սերտ գործակցությունը:
Գրոսիի` Հայաստան այցի մանրամասները` Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում: