«Բրիտանիան այլևս երբեք կախված չի լինի ավտորիտար ռեժիմներից, որոնք երկրին մատակարարում էին էժան ապրանքներ և էներգիա»։
Այս խոստումը այսօր Բիրմինգհեմում Պահպանողական կուսակցության ամենամյա համագումարում տվել է Բրիտանական կառավարության ղեկավար Լիզ Թրասը։
Նա նշել է, որ Բրիտանիան բախվել է համաշխարհային ճգնաժամի, քանի որ արևմտյան երկրները բավարար չափով չեն աշխատել:
Վարչապետն անդրադարձել է նաև ռուս-ուկրաինական հարաբերություններին․ «Մենք բավականաչափ արագ չենք արձագանքել Ռուսաստանի դեմ, բայց այնպես կանենք, որ դա երբեք չկրկնվի»:
«Մեծ Բրիտանիան չպետք է լսի Ուկրաինայում խաղաղ կարգավորման կողմնակիցներին։ Նրանք առաջարկում են վճարել ուկրաինացիների կյանքերով խաղաղության պատրանքի համար։ Մենք կշարունակենք աջակցել մեր ուկրաինացի բարեկամներին այնքան ժամանակ, որքան դրա կարիքը կլինի։ Ուկրաինան կարող է հաղթել, պիտի հաղթի և հաղթելու է»,- ասել է Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարը։