Չեխիան, որն այս տարի նախագահում է ԵՄ-ն, հայտարարել է Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների նոր փաթեթի համաձայնագրի մասին։ Այդ մասին գրում է Reuters-ը։
«ԵՄ դեսպանները քաղաքական համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների վերաբերյալ: Սա կառույցի խիստ պատասխանն է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ուկրաինական տարածքների անօրինական բռնակցմանը»,- ասվում է հայտարարության մեջ:
Ի թիվս այլ հարցերի, եվրոպական երկրները պայմանավորվել են ռուսական նավթի գնային առաստաղ սահմանել։ Եթե այն խախտվի, ապա դրա տեղափոխումը երրորդ երկրներ կարգելվի։ Բացի այդ, սահմանափակումները ենթադրում են որոշակի տեսակի պողպատե արտադրանքների, պլաստմասսաների և քիմիական նյութերի ներմուծման արգելք: