Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ««Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Կառավարությունն առաջարկում է խնամքի նպաստ նշանակել Հայաստանում բնակության վայրի հասցեով հաշվառում ունեցող և մինչև 2 տարեկան երեխա խնամող ծնողին՝ անկախ հաշվառման վայրից և վարձու աշխատող լինելու հանգամանքից: Օրենքը գործելու է այն դեպքում, երբ երեխան ծնվել է 2023 թ. հունվարի 1-ին կամ դրանից հետո:
Հարկ է նշել նաև, որ վարձու աշխատողների և գյուղաբնակ ծնողի համար գործող օրենսդրական կարգավորումները գործելու են, եթե երեխան ծնվել է մինչև 2023 թ. հունվարի 1-ը, իսկ գյուղաբնակ ծնողի դեպքում՝ նաև եթե դիմումը ներկայացվել է մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը:
Առաջարկվում է սահմանել, որ մինչև 2 տարեկան երեխայի ծնողը կշարունակի նպաստը ստանալ նաև այն դեպքում, երբ վերադառնա աշխատանքի: Գործող կարգավորմամբ, երբ ծնողը վերադառնում է աշխատանքի, այդ պահից դադարեցվում է նպաստի վճարումը: