Ադրբեջանական բանակի կողմից ինքնադատաստանի ենթարկված հայ գերիների մահապատիժները ներկայացնող տեսանյութերը խորապես ցնցող են: Այս մասին նշված է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:
«Ֆրանսիան ի գիտություն է ընդունում Ադրբեջանի կողմից հայտարարված գործողությունների վերաբերյալ հետաքննությունը և կոչ է անում պատասխանատվության ենթարկել դրանց մեղավորներին»,- նշված է փաստաթղթում։
Ֆրանսիայի ԱԳՆ-ը նաև կոչ է արել ազատ արձակել դեռևս անազատության մեջ գտնվող բոլոր հայ գերիներին: