Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել, ապա կարճ ժամանակ անց հետաձգվել է Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով նիստը: Հետաձգման պատճառը Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի բացակայությունն էր, նա նիստից առաջ տեղեկացրել էր, որ մեկ այլ նիստի է մասնակցելու: Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը, սակայն, Ալումյանի բացակայությունը հարգելի չի համարել:
Մինչև դատարանը կհետաձգեր նիստը, Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը խնդրել է քննարկել իր միջնորդությունը: Չնայած դատախազի այն պնդմանը, որ օրենքով պաշտպանի բացակայության պայմաններում միջնորդություն քննվել չի կարող, դատարանն այդուամենայնիվ քննարկել է այն:
Սահակյանը միջնորդել է թույլատրել Գևորգյանին հոկտեմբերի 9-15-ը մեկնել Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ լիագումար նիստերին: Միջնորդությունը դատարանը բավարարել է: Դատական նիստը կշարունակվի հոկտեմբերի 18-ին:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան