Հայաստանում մեկնարկող «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում պետական ոլորտում» Եվրամիության թվինինգ ծրագիրն ուղղված է կոռուպցիայի դեմ պայքարում կրթական ծրագրերի և հանրային իրազեկման միջոցառումների իրականացմանը, ինստիտուցիոնալ կարողությունների ուժեղացմանը: Կառավարությունը կոռուպցիան դիտարկում է մարտահրավեր՝ իրավական անվտանգ և տնտեսապես ուժեղ, ժողովրդավար պետություն կառուցելու համար,-հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Էդգար Մկրտչյանը՝ կարևոր համարելով Եվրամիության հետ գործակցությունը:
Էդգար Մկրտչյան (ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար) - Բարեվարքության խթանումը կարևոր բաղադրատարր է ոչ միայն հակակոռուպցիոն ռազմավարության, այլ նաև դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության կյանքի կոչման տեսանկյունից: Առաջնային ենք համարում հանրային լայն զանգվածների, այդ թվում՝ գործարար շրջանակների իրազեկվածության բարձրացումը:
Բարեվարքության, կոռուպցիայի կանխարգելման համար գործադիրը կարևոր է համարում արդի մեխանիզմների, տեղեկատվական և հաղորդակցական նորարարական գործիքների կիրառմամբ հանրային իրազեկումը: Թվինինգ ծրագիրն իրականացնում են Արդարադատության նախարարությունն ու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ ԵՄ-ի հետ:
Սիլիա Կազման (Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ) - Եվրամիությունը մեծ ներգրավվածություն ունի Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում և շարունակելու է աջակցել Հայաստանի իշխանություններին այս աշխատանքներում:
Ծրագրով ակնկալվում է Հայաստանում տեղայնացնել և այս ոլորտում կիրառել Գերմանիայի և Լատվիայի փորձը: Կրթության միջոցով ձևավորել կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժող վերաբերմունք: Հաջորդը հանրային իրազեկումն է, հակակոռուպցիոն ռազմավարության մոնիտորինգի մեխանիզմի ներդրումը:
Հայկուհի Հարությունյան (ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հնաձնաժողովի նախագահ) - Համակարգում կոռուպցիան բացառելու գործողության, ՊՈԱԿ-ներում կոռուպցիոն ռիսկերի գնահատման համակարգ ներդնել, արդյունքով պայմանավորված՝ կոռուպցիոն ռիսկերը կանխարգելել:
Հայաստանում առաջին անգամ իրականացվող այս ծրագիրը կավարտվի 2024-ի մայիսին: