Մասիսի նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանի գույքի վրա կալանք է դրվել: Հակոբյանն ու նրան փոխկապակցված անձինք անցնում են Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով:
Տեղեկությունը «Լուրերին» հաստատել է դատախազությունը: Ըստ նրանց ուղարկված ծանուցագրերի՝ դատախազությունում ուսումնասիրություն է անցկացվել, և նրանց պատկանող գույքը համարվել է բռնագանձման ենթակա։
Սաշա Հակոբյանը մեկ այլ գործով մկեղադրյալի կարգավիճակ ունի: Ըստ դատախազության՝ նա օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափի գույք:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան