Հյուսիսային Կորեան չպարզված տեսակի բալիստիկ հրթիռ Է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ՝ գրում է Interfax-ը։
NHK հեռուստաալիքը հաղորդել է, որ Հյուսիսային Կորեան առնվազն մեկ բալիստիկ հրթիռ է արձակել, որը, ենթադրվում է՝ ուղղված է եղել դեպի Ճապոնիայի երկրորդ ամենամեծ կղզին։
Ավելի ուշ կառավարությունը հայտարարել է, որ հյուսիսկորեական բալիստիկ հրթիռը, ամենայն հավանականությամբ, արձակվել է դեպի Խաղաղ օվկիանոս: