Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Ստեփանակերտի քաղաքապետի և շրջանների վարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել:
Քննարկվել են քաղաքաշինական ծրագրերին, գյուղատնտեսական սեզոնային աշխատանքներին և տեղերում առկա սոցիալ-տնտեսական խնդիրներին ու դրանց լուծման հարցում պետական և համայնքային կառույցների փոխլրացված համագործակցությանը վերաբերող հարցեր:
Խորհրդակցությանը մասնակցել է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը: