ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հրավերով հոկտեմբերի 4-5-ը աշխատանքային այցով Հայաստանում կլինի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին:
Հոկտեմբերի 4-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենին կընդունի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Այցի շրջանակներում գլխավոր տնօրեն Գրոսիին կընդունեն ՀՀ նախագահը, ՀՀ վարչապետը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, առողջապահության նախարարները։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը կայցելի նաև Հայկական ատոմային էլեկտրակայան, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, ինչպես նաև դասախոսությամբ հանդես կգա ԵՊՀ ուսանողների համար։