Մասնակի զորահավաք հայտարարելուց հետո Ռուսաստանից Ղազախստան մուտք Է գործել ավելի քան 200 հազար ռուսաստանցի: Այս մասին լրագրողներին հաղորդել Է Ղազախստանի ՆԳՆ ղեկավար Մուրատ Ահմետժանովը:
«Ռուսաստանի ավելի քան 200 հազար քաղաքացի մուտք է գործել Ղազախստան: Այսօրվա դրությամբ երկրից դուրս է եկել 147 հազար մարդ»,- ասել է նախարարը:
Նա նշել է, որ զորահավաք հայտարարելուց հետո Ղազախստանի և Ռուսաստանի սահմաններին դիտվել են կուտակումներ, բայց հոկտեմբերի 3-ից իրադրությունը նորմալացել է:
«Երեկ Ռուսաստանի ավելի քան 7 հազար քաղաքացի մուտք է գործել մեր երկիր, շուրջ 11 հազարը մեկնել է: Ժամանողները մեկնում են: Ամեն ինչ միգրացիոն հսկողության տակ է»,- հավելել է Ահմետժանովը:
Սեպտեմբերի 28-ին Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը ռուսաստանցիների երկիր ներհոսքի կապակցությամբ պաշտոնյաներին հանձնարարել է ուժեղացնել միգրացիայի և հասարակական կարգի հսկողությունը՝ հաղորդում է «Ինտերֆաքսը»: