Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցն Ադրբեջան կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել նախագահ Իլհամ Ալիևի և պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ:
Կողմերը քննարկել են Ադրբեջանի և Իսրայելի միջև ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները, տարբեր մասնագիտացումների ռազմական մասնագետների մակարդակով աշխատանքային հանդիպումների կազմակերպումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Իսրայի ՊՆ ղեկավարի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ այցը նվիրված էր անվտանգային և քաղաքական հարցերի։
«Գանցն ընդգծել է Իսրայելի և Ադրբեջանի միջև ռազմավարական հարաբերությունների պահպանման, տարածաշրջանային, ինչպես նաև գլոբալ խաղաղության և կայունության ուղղությամբ աշխատանքը շարունակելու կարևորությունը»,- նշված է հաղորդագրության մեջ: