Այսօր հրդեհի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել Ուզբեկստանում ազոտային պարարտանյութերի՝ մեծությամբ երկրորդ արտադրողի տարածքում, որը գտնվում Է Տաշքենդի մարզում: Այդ մասին հաղորդել է մարզային վարչակազմը:
Ուզբեկստանի ԱԻՆ-ի տվյալով՝ այս պահին արտակարգ իրադրության վայրում աշխատում են փրկարարներ և տեխնիկա, միջոցներ են ձեռնարկվում կրակը տեղայնացնելու և վերացնելու համար, պարզվում են պատահարի հետևանքները:
«Գործարանում տեղի ունեցած պայթյունի ժամանակ չեն տուժել ո՛չ աշխատակիցները, ո՛չ գործարանի մյուս արտադրական հաստատությունները, ո՛չ մարդկանց բնակության վայրերը»,- հայտնում են էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունից:
Պատահարի վայր է ժամանել հանձնաժողովը՝ փոխվարչապետի ղեկավարությամբ, հավելել են գերատեսչությունից: