Առաջին ալիքը Երևանում տեղի ունենալիք «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին ընդառաջ հայտարարել է կամավորների մրցույթ:
Կամավորները հնարավորություն կունենան աշխատել միջազգային պատվիրակությունների, մասնագետների հետ, ներգրավվել ստեղծագործական ու կազմակերպչական թիմերում և հետևել հեղինակավոր մրցույթի ամբողջ ընթացքին։
Մրցույթին կարող են դիմել 18 տարեկանից բարձր անձինք, որոնք ունեն կազմակերպչական և կամավորական աշխատանքի փորձ, թիմում աշխատելու կարողություն, վարժ տիրապետում են հայերենին և անգլերենին: Եվս մեկ օտար լեզվի իմացությունը կդիտվի առավելություն:
Դիմորդները պետք է հայտի հետ ներկայացնեն նաև ինքնակենսագրական և անգլերեն կարճ հոլովակ՝ պատմելով, թե ինչու են ուզում դառնալ «Մանկական Եվրատեսիլի» կամավոր։
Կամավորները կստանան մասնակցության հավաստագիր:
Հայտերն ընդունվում են մինչև նոյեմբերի 1-ը: