Դատապարտում ենք ադրբեջանցի զինվորների կողմից անզեն հայերի նկատմամբ իրականացված մահապատժի և հավանական ռազմական հանցագործությունների դեպքերը։ Այս մասին նշված է ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում:
«Մենք պետք է արդարության հասնենք Ադրբեջանի կողմից վերջերս Հայաստանի վրա հարձակման ժամանակ կատարված յուրաքանչյուր ոճրագործության համար»,- նշված է գրառման մեջ: