Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարար Պակ Չինը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել են համագործակցության ամրապնդման մասին՝ ի պատասխան Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի հերթական արձակմանը:
Տոկիոն ևս դատապարտել է հրթիռի արձակումը և Սեուլի հետ պայմանավորվել է ամրապնդել հետագա համագործակցությունը: Ճապոնիայի կառավարությունը հայտարարել է, որ հյուսիսկորեական բալիստիկ հրթիռը, ամենայն հավանականությամբ, արձակվել է Խաղաղ օվկիանոսի կողմը:
Սեուլը դիտարկում է նաև ՄԱԿ-ի կողմից Հյուսիսային Կորեայի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը։