«Լավ հանդիպում՝ Բրյուսելում՝ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։
«Քննարկել ենք տարածաշրջանում տիրող իրավիճակը և Հայաստան-Ադրբեջան բանակցությունների ներկայիս կարգավիճակը՝ Ժնևում արտգործնախարարների հանդիպումից հետո։ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին»,- գրել է պաշտոնյան։