Խորապես ցնցված ենք ադրբեջանական ուժերի կողմից անզեն հայ ռազմագերիների մահապատժի մասին սարսափելի հաղորդագրություններից՝ նշված է Հունաստանի արտգործնախարարության Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում:
«Հունաստանը խստորեն դատապարտում է բռնության նման գործողությունները և կոչ է անում մանրակրկիտ հետաքննություն անցկացնել՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»,- ասված է գրառման մեջ: